Միրանդա Քերրն այլևս «Victoria’s Secret»-ի «հրեշտակը» չէ

Միրանդա Քերրը հանդիսանում էր «Victoria’s Secret»-ի ամենահայտնի, գեղեցիկ ու հաջողակ «հրեշտակներից» մեկը: Սակայն արդեն նրան չեն տեսնելու բրենդի «հրեշտակների» շարքում: Վերջին տվյալների համաձայն ավստրալացի մոդելն ու հայտնի բրենդն այլևս չեն համագործակցելու:
Մոդելին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Միրանդա Քերրը ամենաակտիվ մասնակիցն է եղել «Victoria’s Secret» ընկերության, նրանք դեռ կարող են մոդելին կանչել նկարահանման և ամենօրյա աշխատանքի:
Էդ Ռազեկն, ով հանդիսանում է «Victoria’s Secret»-ի տնօրենը, ասել է թե իրենք մոդելի հետ պայմանագիրը չեն ընդհատել, և ավելացրել, որ Միրանդային արդեն հրավիրել են 2013թ. տեղի ունենալիք ամենօրյա ցուցադրություններին: Տնօրենի խոսքով` իրենք «հրեշտակի» հետ չաշխատելու պլաններ չունեն: