Երաժշտությունը կարող է փոխարինել ցավազրկող միջոցներին.գիտնականներ
Գիտնականները պարզել են՝ երաժշտությունը օգնում է մարդկանց հաղթահարել տանջալի ցավերը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Փորձագետները ուսումնասիրել են 7000 վիրահատված մարդու առողջական վիճակը:Նրանց մի մասը վիրահատվելիս պարզապես ցավազրկող էին ընդունել,մյուսները նաև հաճելի երաժշտություն էին լսել:Գիտնականները նրանց առաջարկել են գնահատել իրենց ցավերը 10 բալանոց համակարգով:Երաժշտություն լսած և չլսած հիվանդների ցավերը տարբերվել են 2 բալով:Իսկ նրանց,ովքեր նաև երաժշտություն են լսել, ավելի քիչ չափաբաժնով ցավազրկող է ներարկվել: