Գիտնականները պարզել են` «Վիքիպեդիայի» որ հոդվածներին չպետք է վստահել
Ամերիկացի գիտնականները պարզել են` «Վիքիպեդիայի» ոչ բոլոր հոդվածներին պետք է հավատալ:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պարզվել է` քաղաքական ուղղվածություն ունեցող ոչ բոլոչ գիտական հոդվածներն են վստահելի:Փորձագետները ուսումնասիրել են` 2003թ-ից սկսած` ինչպիսի հաճախականությամբ են թարմացվել այնպիսի սուր թեմաները,ինչպիսիք են գլոբալ տաքացումը, թթվային անձրևները և էվոլյուցիան:Գլոբալ տաքացման մասին հոդվածը թարմացվել է օրական 2-3 անգամ,ընդ որում` ամեն անգամ փոփոխվել է մոտ 100 բառ: Հաճախակի փոփոխման պատճառով գիտնականները չեն հասցնում հետևել,թե որքանով են տեղեկությունները ստույգ: Որպես խնդրի լուծման տարբերակ` նրանք առաջարկում են հատուկ տարբերակիչ նշան դնել այն հոդվածների վրա,որոնք հաճախ են խմբագրվում: