Բժիշկները հրապարակել են բուժող կենդանիների թոփ հնգյակը
Այն,որ կենդանիները ունակ են նաև բուժելու, մարդկությանը հայտնի է վաղնջական ժամանակներից:Օրերս բժիշկները հրապարակել են բուժող կենդանիների թոփ հնգյակը` հայտնում է Medvesti.com-ը:
Առաջին հորիզոնականում կատուներն են:Նրանք մարդուն օգնում են հաղթահարել տարբեր տեսակի դեպրեսիաները:
Երկրորդ հորիզոնականում շներն են` մարդու լավագույն և հավատարիմ ընկերները:Շների հետ ամենօրյա զբոսանքները օգտակար են և հանգստացնող:Շները նաև ազդեցություն են թողնում քաղցկեղների վրա:
Շներին հաջորդում են ձիերը:Աուտիզմ ունեցող երեխաներին,ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցողներին խորհուրդ է տրվում շփվել ձիերի հետ:
Այս ցանկի մեջ են հայտնվել նաև մեղուներն ու օձերը:Բազմաթիվ դեղամիջոցներ պատրաստվում են հենց օձի թույնից կամ մեղուների արտադրած նյութերից:Նույնիսկ մեղվի խայթոցը մարդկանց օգնում է մի շարք հիվանդություններ հաղթահարել: