Մայլի Սայրուսն իր նոր ձայնասկավառակը անվճար կբաժանի բոլորին
Թվում է՝ Մայլի Սայրուսը հոգնել է այն կարծրատիպից,որ բոլորը նրան վատ աղջնակի տեղ են դրել և չեն տեսնում իր դրական նախաձեռնությունները: Աստղը պատրաստվում է հրաշալի նվեր մատուցել իր երկրպագուներին.երգչուհին ցանկանում է անվճար դարձնել իր նոր ձայնասկավառակը բացառապես բոլորի համար՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Համաշխարհաին աստղը չի ցանկանում,որ իր երկրպագուները վճարեն՝ երգ լսելու համար:Համացանցից նրա նոր երգերը ներբեռնելը լիովին անվճար կլինի: Այս քայլով Մայլին պարզապես կերջանկացնի իր երկրպագուներին: