Թուրքիայի գործողությունները սպառնում են գերմանացի զինվորականների անվտանգությանը. Ջեմ Օզդեմիր
Թուրքիայի գործողությունները սպառնում են գերմանացի զինվորականների անվտանգությանը, որոնք տեղակայված են տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում նշել է գերմանական ընդդիմադիր Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի գործողությունները սպառնում են նաեւ այն մարդկան կյանքին, որոնք ակտիվորեն պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքիան, ըստ Օզդեմիրի, ներկայումս հակաքրդական քաղաքականություն է վարում։
«Սակայն, քրդերի յուրաքանչյուր թուլացում անուղղակի կերպով հանգեցնում է «ԻՊ»-ի ուժեղացմանը։ Եթե ցանկություն կա, որ Գերմանիա քիչ փախստականներ գան, պետք է պահանջել Թուրքիայից անել հնարավորը՝ «ԻՊ»-ին կանգնեցնելու համար»,-ասել է Օզդեմիրը՝ հավելելով, որ միայն օդային հարվածներով նրանց չես կանգնեցինի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակի կտրուկ սրացում սկսվեց հուլիսի 20-ից, երբ Սիրիայի հետ սահմանում ահաբեկչական գործողություն իրականացվեց, ինչպես նաև ոստիկանների սպանությունները: