Մուշում հայտարարվել է պարետային ժամ
Թուրքիայի Մուշ նահանգում հայտարարվել է պարետային ժամ: Ինչպես հայտնում է Trend.az-ը՝ հղում անելով Milliyet պարբերականին, պարետային ժամ հայտարարելու հիմնական պատճառը հանդիսացել ահաբեկչական ուժերի հետ բախումները:
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղական ժամանակով 08:30-ից հայտարարվել է պարետային ժամ:
Պարետային ժամի ավարտի մասին տեղեկություններ դեռևս չկա։
Թուրքիայում տիրող այս իրավիճակն արդեն խուճապ է հարուցել մյուս նահանգնելում ևս: