Հարրիսոն Ֆորդը նկարահանումների ժամանակ կոտրել է ոտքը
«Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասան Հարրիսոն ֆորդը կոտրել է իր ոտքը: Վերջինս ընկել է նկարահանման ժամանակ: Ինքը՝ դերասանը, իր ընկնելը համարել է ֆիլմի լավագույն նվերն իրեն:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Դերասանը, սակայն չի ընկճվել պատահարի հետևանքով: Նա պատրաստ է նույն կերպ շարունակել նկարահանման աշխատանքները:
Հիշեցնենք, որ 73-ամյա դերասանն այս տարվա սկզբին ավտովթարի էր ենթարվել: