Նոր սկանդալ՝ ռուսական շոու-բիզնեսում
Ռուսական շոու-բիզնեսում սկանդալային իրավիճակները շարունակվում են: Այս անգամ սկանդալը կապված է «Ррусское радио»-ի հետ: Մասնավորապես, Ֆիլիպ Կիրկորովն ու մի շարք արտիստներ, «Ррусское радио»-ից նամակ են ստացել այն բովանդակությամբ, որ ռադիոն այլևս նրանց երգերի կարիքը չունի: Սա կապված է այն փաստի հետ, որ տվյալ արտիստները դեմ են դուրս եկել Կոժետնիկովի աշխատանքից ազատելուն: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«Ррусское радио»-ն նրանց երգերը կհնչեցնի այն ժամանակ, երբ տվյալ արտիստները հրապարակավ ներողություն խնդրեն:
Դիմա Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի խոսքով՝ իրենք նման բովանդակությամբ նամակ չեն ստացել, սակայն նա տեղյակ է, որ որոշ արտիսներ ստացել են այդպիսի նամակ:
«Ррусское радио»-ն, սակայն հերքում է, որ նման նամակներ է ուղարկել, համարելով, որ դա հաքերական նամակներ են, որոնցով ցանկանում են խաղալ իրենց պատվի հետ: