Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Հրաչ Քեշիշյանին (լուսանկար)
Գեղագետ, ստեղծարար, միշտ նորամուծությունների հեղինակ, չնայած իր մեղմությանն ու խոնարհությանը՝ անընդհատ իրադարձությունների կիզակետում :Հրա՛չ ջան, իմ հարազատ ընկերն ես, իմ կյանքի կարևոր էտապի կայացման համար կարևորագույն մարդկանցից, էն քչերից, որ ինձ վստահեց կուրորեն... ես դա երբեք չեմ մոռանա...
Ես սիրում եմ քո արվեստային բոլոր դրսևորումները, բայց երկու բան չեմ կարող չնշել առանձնահատուկ. քո մարդ տեսակը և քո մեջ թաքնված խոհարարին։))))(որի մասին գիտեն քչերը։))) Ծնունդդ շնորհավոր, Հրա՛չ ջան .. միշտ լինես ու մնաս օրինակելի. պահվածքովդ, գործովդ և հրաշալի ընտանիքով , խաղաղ ու կարևորը՝ առողջ։ ( ԾԽելը վերջապես թող...։))
Հ.Գ.քո ստեղծագործական ցանկում դու շատ ունես հետաքրքիր ու ինձ համար թանկ ֆիլմեր, բայց, ըստ իս, քո կյանքի լավագույն «Ֆիլմը» քո Ընտանիքն է ։))