Ալեքսանդր Բաբասյանի որդին մեկ տարեկան է (լուսանկարներ)
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի որդին այսօր դառնում է մեկ տարեկան։ Նա ծնվել է հայրիկի տարեդարձի օրը։ Դերասանը բազմիցս նշել է, որ որդու ծնունդից հետո իր կյանքը շատ է փոխվել։ Բաբասյանների տանն այսօր եռակի տոն է՝ հայր և որդի Ալեքսանդրների տարեդարձն ու փոքրիկի մկրտությունը։ Նրա քավորը կլինի իրենց ընտանիքի բարեկամներից մեկը, ով գործարար է։
Ալեքսանդրն արդեն ասել է առաջին բառերը՝ «մամա» և «պապա»։ Հայրիկի խոսքով՝ 6-7 ամսականից ասում էր «մամա», «պապա», սակայն չէր հասկանում, թե ինչ է ասում, իսկ հիմա հասկանալով է ասում։ Փոքրիկը նաև սկսել է անել առաջին քայլերը՝ իհարկե, դեռ ծնողների օգնությամբ։ Փոքրիկը շատ շարժուն է։