Այսօր Վիկտոր Ցոյի մահվան 25-րդ տարելիցն է
Այսօր լրանում է ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ Վիկտոր Ցոյի մահվան 25-րդ տարելիցը: Արդեն քառորդ դար Ցոյը չկա, սակայն նրա երկրպագուները դեռ հիշում են նրան:
Այսօր Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ երգչի հիշատակին նվիրված քայլերթ: Ինչպես հայտնում է РСН-ը, ժամը 12:28 -ին (այս ժամին է սպանվել ռոք երաժիշտը), երգչի գերեզմանոցում մի քանի րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցոյի երկրպագուները:
Նշենք, որ Վիկտոր Ցոյը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին` Ռիգա քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ավտովթարից: