Այսօր Իվետա Մուկուչյանի հարսանիքն է (լուսանկար)
Երգչուհի Իվետա Մուկուչյանը իր միկրոբլոգում հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Այսօր իմ հարսանիքն է … ես չգիտեմ, ինչպես այս ամենը հասունացավ… շատ հանկարծակի էր։ Երբեմն, սերը կարիք չունի սպասելու կամ սպասեցնելու։ Շատ կցանկանայի, որ ընկերներս ու ընտանիքս այս պահին կողքիս լինեին։ Հուսով եմ, չեք բարկանա ինձ վրա ։)) ամեն դեպքում, այսպիսին է սերը»: