Յուղոտ սնունդը և գազավորված ըմպելիքները կրկնապատկում են ինֆարկտի ռիսկը
Ալաբամայի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել՝ յուղոտ սնունդը և գազավորված ըմպելիքները կրկնապատկում են ինֆարկտի ռիսկը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտություններին մասնակցել են 45-ն անց կանայք և տղամարդիկ:Գիտնականները ուսումնասիրել են 2003-2007թթ. նրանց անալիզների արդյունքները:Նրանք մասնակիցներին բաժանել են 5 խմբի:Առաջին խմբի մասնակիցները օգտագործել են գազավորված ըմպելիքներ և յուղոտ սնունդ,իսկ դա մեկ ու կես անգամ ավելի է մեծացրել ինֆարկտ ունենալու ռիսկը:Վնասակար այս սովորությունը մոտեցրել է ինֆարկտի օրը 6 տարով:Ընդ որում, այս դեպքում ո՛չ սեռը,ո՛չ էթնիկ պատկանելությունը նշանակություն չունեն: