Էլվիս Փրեսլիի 170 անձնական իր է վաճառքի հանվել
ԱՄՆ-ում Էլվիս Փրեսլիից 170 անձնական իր է վաճառքի հանվել: Վաճառքը կատարվում է «Էլվիսի օրեր»-ի շրջանակներում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Գրեյսլենդում «Էլվիսի օրեր»-ն ամեն տարի անց է կացվում օգոստոսին: Ցուցահանդես վաճառքից հետո, թեմատիկ ֆիլմի ցուցադրություն է լինում և համերգային մեծ ծրագիր:
Էլվիս Փրեսլին մահացել է 1977թ. օգոստոսի 16-ին՝ 42 տարեկանում: