Թուրքիայում հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա. կան վիավորներ
Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության100-րդ օրն այն հսկողները հարձակման են ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, հսկողություն իրականացնող «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել.
«Օրեր շարունակվող ճնշումներից հետո`, օգոստոսի 13-ին՝ «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում, ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: