Թուրքիայում «ԻՊ»-ի զինյալներին աջակցող 10 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 10 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են «ԻՊ»-ի զինյալներին աջակցելու մեջ: Ձերբակալությունը կատարվել է Ստամբուլում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով տեղի իրավապահ մարմիններին:
Ձերբակալվածներից առգրավվել է 2 ատրճանակ, 5 հրացան, մեծ քանակությամբ զինամթերք և փաստաթղթեր: Ոստիկանությունն այս պահին հետաքննություն է անցկացնում:
«Իսլամական պետություն»-ը մի ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: