Հետազոտողները սովորել են կանխատեսել մարդկանց զգացումները
Գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են,որ երբ մարդը բացասական լիցքեր է ստանում ինչ-որ ֆիլմից կամ նկարներից,ապա նրա գլխուղեղը սկսում է աշխատել օրինաչափ «սցենարով»՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Այդ պատճառով գիտնականներին հաջողվել է կանխատեսել մարդու զգացումներն ու գործողությունները: Հետազոտության ընթացքում մասնակիցներին առաջարկել են դիտել և՛ չեզոք տիպի,և՛ բացասական լիցքեր հաղորդող լուսանկարներ,որտեղ բռնության տեսարաններ էին:Համակարգչային ծրագիրը կարողացել է անգամ կանխատեսել,թե որքան ուժգին կլինեն մարդկանց արձագանքն ու զգացումները: