Վատ լուրերը ազդում են մարդկանց առողջության վրա.գիտնականներ
Հոլանդիայի գիտնականները խորհուրդ չեն տալիս տարվել ընթերցանությամբ և կարդալ նորությունները,հատկապես քրեական լուրերը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականները ապացուցել են,որ վատ նորությունները ազդում են մարդու ինքնազգացողության վրա և կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների: Լուրջ դեպքերի լուսաբանումից հետո մեծանում է բժշկի դիմող մարդկանց թիվը: Որպես օրինակ՝ փորձագետները ներկայացնում են 2001թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքը:Այդ օրը բժշկի դիմողների թիվը կտրուկ աճել է: Մարդը կարող է անհանգստանալ ոչ միայն իր,այլև շրջապատի մարդկանց համար:Այս գործոնը ազդում է նրա առողջության վրա: Բոլոր ներքին օրգանները և նյարդային համակարգը խիստ կապված են: