Ինձանից երկու տարի պահանջվեց, որպեսզի բուժվեմ այդ սարսափելի ցավից, դժոխային ցասումից և վրեժ լուծելու ցանկությունից.Եվա Ռիվաս (լուսանկար)
Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում գրում է.
«Արդեն երկու ամիս է, ինչ իմ հոգին մաքրվում է և լուսավորվում: Կյանքը, շրջապատը, իրադարձությունները, իմ պահվածքն ու աշխարհընկալումը փոխվում են աչքիս առաջ: Այդ հարցում ինձ օգնում են երկու բան` ես և Աստված: Քանի դեռ մենք ինքներս չենք ցանկանում ինչ-որ բան փոխել, ոչինչ չի փոխվի: Իսկ ցանկանալ պետք է շատ ուժեղ և անկեղծ, այդ ժամանակ աշխարհն այլ գույներ կստանա: Վաղը ես կկանգնեմ իմ նոր աշխարհի ձևավորման հերթական աստիճանին: Ես այդ աշխարհ եմ հրավիրում այն մարդկանց, ովքեր ինձ վատություն չեն ցանկանում և ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, քանի որ չեմ պատրաստվում փոխվել ինչ-որ մեկի համար: Աստված ինձ արարել է և ցանկանում է տեսնել այնպիսին, ինչպիսին ես կլինեմ նրա համար: Այն, ինչ արարում է Աստված, կատարյալ է:
Հենց Աստված ինձ օգնեց մոռանալ այն սարսափելի բաները, որոնք եղել են իմ կյանքում: Ինձանից երկու տարի պահանջվեց, որպեսզի բուժվեմ այդ սարսափելի ցավից, դժոխային ցասումից և վրեժ լուծելու ցանկությունից, որոնք այրում էին իմ բոլոր օրգանները և իմ ուղեղը: Հիմա ես մաքուր եմ ու ազատ ու նոր աշխարհ եմ թողել իմ կյանք: Ես սիրում եմ նրանց, ով իմ կողքին է ու սիրում եմ նրանց, ովքեր գնացել են, շնորհակալություն:
Բոլորին ցանկանում եմ զգալ այն ապրումները, որ ինձ շնորհեց այս ամառը: Դրանք կարելի է զգալ ու թռչել դեպի ամպերը, իսկ նկարագրել հնարավոր չէ: Սիրեք միմյանց ու երջանիկ կլինեք:»: