Տետրիս խաղալը վերացնում է ուտելու,խմելու,ծխելու և քնելու ցանկությունը.հոգեբաններ
Հոգեբանները պարզել են՝ օրական 3 րոպե տետրիս խաղալը հանգեցնում է նրան,որ մարդու մոտ ցանկություն չի առաջանում ինչ-որ բան ուտել,խմել,ծխել կամ քնել:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել են 18-27 տարեկան 31 մարդ:Գիտնականները նրանց խնդրել են օրական 3 րոպե խաղալ տետրիս և իրենց տեղյակ պահել առաջացող ցանկությունների մասին:Հետազոտությունը ցույց է տվել,որ տետրիս խաղալը բավականին իջեցնում է մարդկանց մոտ առաջացող ցանկությունները:Գիտնականները դա կապում են նրա հետ,որ տետրիս խաղալիս մարդու գլխուղեղում նույն շրջաններն են ակտիվանում,ինչ ուտելու կամ այլ ցանկություն առաջանալու դեպքում: