Շեպելևն իր դեմ մեղադրանքների համար կապերը խզել է Օռլովայի հետ
Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հաղորդավար Դմիտրի Շեպելևը, կնոջ մահից հետո խզել է կապը նրա ընտանիքի հետ: Այս մասին գրում է Russianshowbiz-ը:
Հաղորդվում է, որ Շեպելևը որդու կնքամոր՝ Օլգայի հետ վիճել է, այն պատճառով, որ իրեն մեղադրում էր շահարկումների մեջ:
Նա վերջերս Շեպելևին հարցրել էր. «Ինչու՞, երբ դու Ժաննային տարար զբոսանքի, բոլոր պապարացցիները հայտնվեցին, իսկ երբ նա ինձ հետ էր, ոչ ոք չկար: Չէ որ ամբողջ օրը ես Ժաննայի հետ էի»,-ասել է ժաննայի ընկերուհին: