Լարված իրավիճակ՝ Թուրքիայում. ոստիկանների վրա կրկին հարձակում է իրականացվել
Թուրքական Մերսին նահանգում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Կրակահերթի պատճառով կա մեկ տուժած:
Ոստիկանները, սակայն պատասխան կրակ են բացել:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, մեկ այլ նմանատիպ հարձակում է եղել նաև Դիյադին շրջանում: Քուրդ զինյալներն այստեղ ժանդարմերիայի շենքի ուղղությամբ հրթիռներ են նետել: