Ուտկինը վախկոտ և բանսարկու է. Պիրոժկով
«НТВ-Плюс» նախկին մեկնաբանը՝ Օլեգ Պիրոժկովը, անհիմն է համարել Վասիլի Ուտկինի հրաժարականի դրդապատճառը։ Այս մասին Պիրոժկվը գրել է Ֆեյսբուքյան իր էջում։
«Ուտկինը փորձում է անհիմն մթնոլորտ ստեղծել։ Գոնե մի անգամ կարող էր իրեն տղամարդվարի պահել։ Դու վախկոտ, ամոթալի բանսարկու ես։ Իսկ ներկայիս քայլը ոչ ավելին էր, քան վախկոտություն։ Էժանագին հնարք ուշադրություն գրավելու համար»,- գրում է Պիրոժկովը։
Ինչպես արդեն հայտնել էինք, այս պատմությունը սկսվեց Կանդելակի-Ուտկին հակամարտությունից։