Մերի Քոչարյանը մանկական «Նոր ալիք»-ում մրցութային առաջին օրը հնարավոր 99-ից 94 միավոր է հավաքել
Մանկական «Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առաջին մրցութային օրվա հավաքած միավորները: Վերջինս հնարավոր 99-ից հավաքել է 94 միավոր:
Մրցութային առաջին օրը Մերին նոր ստեղծագործություն է կատարել, որը նրա համար պատրաստել էին Գրիգոր Կյոկչյանը և Մարտին Միրզոյանը: Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրել է, որ երգի անունը դեռ որոշված չէ, այն կոչվում է կամ «Այ-այ» կամ «Աշխարհի չափ երջանիկ եմ»: Բուն մրցույթն այս տարի անցկացվում է օգոստոսի 11-13-ը: