Համացանցը թուլացնում է մարդու դիմադրողականությունը
Սուոնսի և Միլանայի համալսարանների հետազոտական խումբը հաստատում է՝ համացանցի հաճախակի օգտագործումը թուլացնում է մարդու դիմադրողականությունը և նպաստում պարբերաբար հիվանդանալուն:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Օրգանիզմը կորցնում է դիմադրողականությունը բազմաթիվ վտանգավոր բակտերիաների և վիրուսների նկատմամբ :Գիտնականները ուսումնասիրել են համացանցից կախվածություն ունեցող մարդկանց.հետազոտության մասնակից են դարձել տարբեր տարիքային խմբերի մարդիկ:
Պարզվել է,որ ինտերնետի սիրահարները բավականին շատ են հիվանդանում:Պատճառն այն է,որ համացանցից կախվածություն ունեցող մարդը հաճախ է սթրես տանում և շուտ է դուրս գալիս այդ վիճակից:Դա անդրադառնում է մարդու իմունիտետի վրա և օրգանիզմը դադարում է դիմակայել բակտերիաներին ու վիրուսներին:Բժիշները խորհուրդ են տալիս ոչ միայն սահմանափակել համացանցն օգտագործելը,այլև զբոսնել ու սպորտով զբաղվել: