Նիկոլաս Քեյջը նշել է իր սիրելի կինոդերերի անունները
«Time»ամսագրին տված հարցազրույցում դերասան Նիքոլաս Քեյջը հայտնել է իր կողմից կերտված սիրելի դերերի մասին՝ հայտնում է Gazeta.ru-ն:
«Այո,ես ունեմ մի քանի սիրելի դերեր,-նշել է Նիքոլասը,-առաջինը «Վատ լեյտենանտ» ֆիլմն է,որտեղ Վերներ Հերցոգի հետ ինձ հաջողվեց ինչ-որ յուրահատուկ բան ստեղծել:Իհարկե, չեմ կարող չնշել Մայկ ֆիգգիսի «Լաս Վեգասը լքելիս » ֆիլմը,որտեղ ես բացեցի հոգիս: Ինձ համար կարևոր ֆիլմեր են նաև Ջոն Վուի «Վամպիրի համբույրը» և «Առանց դեմքին» »-նշել է աշխարհահռչակ դերասանը:
Դերասանի խոսքերով «Վամպիրի համբույրը» ֆիլմում ինքն առաջին անգամ փորձարկեց արտահայտիչ խաղը,որը հետագայում զարգացրեց մյուս դերերը կատարելիս: