Ովքե՞ր են ամենաշատը հիվանդանում գրիպով
Յուտայի համալսարանի գիտնականնները ապացուցել են,որ բազմանդամ ընտանիքների անդամներն ավելի հաճախ են գրիպով հիվանդանում՝ հայտնում է Medvesti.com-ը: Հետազոտությունների շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 26 ընտանիք:Վիրուսի հիմնական հարուցիչներն էին երեխաները,ովքեր փոխանցում են վարակները:
Երեխաների հաճախակի հիվանդանալը բարձրացնում է ծնողների հիվանդանալու հավանականությունը:Արդյունքում բազմանդամ ընտանիքներում մեծահասակները հիվանդանում են սովորականից 1,5 անգամ հաճախ:Բժիշկները խորհուրդ են տալիս հիվանդությունների կանխարգելման միջոցներ ձեռնարկել՝ անկախ ընտանիքի անդամների թվից: