Շուշան Պետրոսյանն իր հարցերով անհարմար դրության մեջ դրեց Կարեն Անդրեասյանին
Operativ.am-ի թղթակիցն Ազգային ժողովից հայտնում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հարց ուղղեց Կարեն Անդրեասյանին. «Հարցս վերաբերում է մշակույթի անպաշտպան ոլորտին՝ կերպարվեստին է վերաբերում հարցս: Կիրառությունից վերացել է արվեստանոց բառը, հարկվում են կազինոների չափով, ստեղծագործական տարածքը ոչնչացել է, յուղաներկերը շատ թանկացել են և ստիպված վաճառում են արվեստանոցները:
Մյուս հարցս երգարվեստին է վերաբերում. կենդանի հնչողության մասին օրենքը լավ բարեփոխում էր, սա պաշտպանեց հանդիսատեսի իրավունքը, բայց ոչ արտիստների իրավունքը, քանի որ տեխնիկական շատ խնդիրներ են լինում: Եղել են համերգներ, որտեղ ես տրոցկու միկրաֆոնով եմ երգել: Այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, քանի որ կենդանի երգողներից եմ»:
Հարցումներին ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը նշեց. «Անհարմար վիճակի մեջ դրեց Ձեր հարցադրումները, մենք չենք պատկերացրել այդ բացթողումները, այդ խնդիրները մեզ համար նորություն էին, Ձեզնից եմ ծանոթանում որաշակի խնդիրների մասին, սակայն խոստանում եմ անդրադառնալ դրանց»: