Մարդիկ գույները ընկալում են՝ ըստ եղանակի
Կապույտ,կանաչ,դեղին ու կարմիր գույները համատեղելով՝ կարելի է ստանալ ցանկացած երանգ: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականների ուշադրությունն է գրավել դեղինը:Հունվարին և հունիսին նրանք 67 կամավորի են ուսումնասիրել:Մութ սենյակում մարդկանց ժամանակ էր տրվում հարմարվելու համար,ապա գունավորումը փոխող նյութ էին արձակում, մինչև մարդիկ չտեսնեին դեղին գույնը:
Կամավորների մեծամասնությունը ամռանը տեսել են կանաչավուն դեղին,իսկ ձմռանը մաքուր դեղինը տեսնում էին կարմիրի երանգով:Մասնագետները կարծում են,որ պատճառը աչքի հատակին գտնվող նյութերն են:Նրանք բարձր
զգայունություն ունեն կանաչ և դեղին գույների նկատմամբ: