Ինչու՞ ենք սիրում սպորտով զբաղվել երաժշտության ներքո
Մակգիլի համալսարանի գիտնականները եզրակացրել են,որ սիրելի երգերը թուլացնում են մկանային ցավը պարապմունքների ժամանակ:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Երգ լսելիս գլխուղեղն արտադրում է օփիոդներ.այս միացությունը նվազեցնում է ցավի զգացողությունը:Բացի այդ, սիրելի երաժշտության ազդեցության տակ ուղեղում արտադրվում է դոֆամին երջանկության հորմոնը:
Գիտնականները նշում են նաև,որ երաժշտության ներքո անցկացվող սպորտային պարապմունքներն ավելի աննկատ են անցնում,իսկ վարժությունները կատարելու համար երկու անգամ քիչ ջանք է գործադրվում:
Այնուամենայնիվ,սպորտով զբաղվելն այս պայմաններում բոլորին չէ,որ վերաբերում է:Սկսնակ վազորդներին,ինչպես նաև այլ սպորտաձևերի ներկայացուցիչներին,հարկավոր է հետևել իրենց շնչառությանը: