Ստաս Պիեխայի համերգը չեղյալ է հայտարարվել
Ուկրաինայի անվտանգության խորհուրդը չեղյալ է հայտարարել ռուս երգիչ Ստաս Պիեխայի կիրակնօրյա համերգը։ Tass-ը հաղորդում է, որ նման քայլը բացատրվում է երգչի՝ Ղրիմի վերաբերյալ դիրքորոշմամբ։
Նշենք, որ նախկինում ՌԴ ռեփեր Տիմատին չեղյալ է համարել իր համերգը Օդեսայում և ի պատասխան Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիին, ով խորհուրդ էր տվել Ուկրաինայի սահմանային ծառայությանը թույլ չտալ Տիմատիի մուտքն Օդեսա, պատասխանել է, որ իսկական տղամարդը գործ է անում, ոչ թե փողկապ ծամում։