Ես չեմ սիրում, երբ իմ աղջիկները դիտում են Քարդաշյանի շոուն. Օբամա
Պարզվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացական վերաբերմունք ունի հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի նկատմամբ: Նա Քարդաշյանների ընտանիքի մասին խոսելիս, առհասարակ, մշտապես դիվանագիտական մեկնաբանություններ է փորձում տալ: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Օբաման բացասաբար է վերաբերվում նաև Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուին: Նա այս մասին բավականին լակոնիկ մեկնաբանություն է հնչեցրել. «Ես չեմ սիրում, երբ Իմ աղջիկները դիտում են Քարդաշյանի շոուն»:
Սակայն, ի տարբերություն իրենց նախագահ հոր՝ Օբամայի, աղջիկները հետևում են Քարդաշյանների ընտանիքի գործունեությանը: