Ստամբուլում հարձակվել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա
Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN Turk-ին:
Նախնական տվյալներ համաձայն՝ հյուպատոսարանի ուղղությամբ կրակ բացողների թվում մեկ կին և մեկ տղամարդ են եղել:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը դեպքի վայր հասնելուն պես սկսել է կրակել հանցագործների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է թաքնվել: Այս պահի դրությամբ հայտնի չէ կրակոցներից կան տուժածներ, թե ոչ: