Թեյլոր Սվիֆթը համացանցում աջակցել է իր երկրպագուհուն
Վերջերս հայտնիները մեծ ուշադրություն են ցուցաբերում երկրպագուների նկատմամբ:
Օրերս Քիմ Քարդաշյանը Նոր Օռլեան է ժամանել ` երկրպագուհու ծննդյան տարեդարձին մասնակցելու:Բայց Քիմը միակը չէ,որ հոգ է տանում իր երկրպագուների մասին:
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը,չնայած մշտապես ծանրաբեռնված է աշխատանքով,փորձում է հնարավորինս կարդալ երկրպագուների հաղորդագրությունները:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն: Երգչուհու հետևորդներից մեկն իր հաղորդագրության մեջ պատմում էր,որ իրեն միայնակ է զգում:Ի պատասխան այդ հաղորդագրության՝ Թեյլորը գրել է.
<<Ցավում եմ,որ զգում ես այդ ցավը:Դժվար է առաջ շարժվել,երբ քեզ պատում են վախն ու կասկածները:Բայց պետք է պարզապես շարունակել ապրել` երբեմն չիմանալով,թե ինչ կլինի հետո:Սարսափելի է,բայց հենց դա է կյանքի ամենաթովիչ պահը>>: