Մայլի Սայրուսը մեղադրել է Թեյլոր Սվիֆթին բռնություն պրոպագանդելու մեջ
Մայլի Սայրուսի կողմից քննադատության արժանանալը,իհարկե,տարօրինակ է.չէ՞ որ նա ամենևին էլ օրինակելի չէ:
Այնուամենայնիվ, երգչուհին ասում է,որ Թեյլորի «Bad Blood» տեսահոլովակում չափից դուրս շատ բռնություն կա, և դա վատ օրինակ է ծառայում՝ հայտնում է Spletnik.ru-ն: Մայլին նշում է՝ չի կարող հասկանալ,թե ինչու է Թեյլորն արժանանում բոլորի համակրանքին:
Հիշեցնենք,որ Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ հայտնիներ,որոնց թվում են Քարա Դելեվինը,Ջեսիկա Ալբան,Կարլի Կլուսը և այլք: