Ես այլևս երբեք չեմ այցելի Ռուսաստան. Մադոննա
Հանրահայտ երգչուհի Մադոննան պատրաստվում է համերգներ տալ մի շարք երկրներում: Այդ երկրների ցանկում, սակայն Ռուսաստանի անունը բացակայում է:
Ինչպես հայտնում է Mignews.com-ը ` հղում անելով Vladtime.ru-ին, 56-ամյա Մադոննան հարցազրույցներից մեկում ասել է, որ չի պատրաստվում գնալ այն երկրներ, որտեղ քննադատում են հոմոսեքսուալներին:
«Կարծում եմ ես երբեք այլևս չեմ այցելի Ռուսաստան, քանի որ ես չեմ կարող հանդուրժել, երբ մարդկանց իրավունքները խախտում են: Չեմ կարող այցելել այն երկրներ, որտեղ հոմոսեքսուալ լինելը հանցագործություն է որակվում»,- հայտարարել է Մադոննան: