Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան մեջ մեղադրում են նրա սիրեցյալին
Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվանից այդքան էլ երկար ժամանակ չի անցել,սակայն առաջվա պես անհասկանալի է մնում,թե ում կհասնի աղջկա ժառանգությունը:Հիմա էլ մեղադրանքներ են հարուցվել աղջկա սիրեցյալի` Նիկ Գորդոնի դեմ:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Պնդում են,որ երիտասարդը ոչ միայն մեծ գումար է գողացել Հյուսթոնի դստեր՝Բոբբի Քրիստինա Բրաունից,այլ նաև աղջկա կոմայի պատճառ է դարձել:
Բոբբի Քրիստինայի խնամակալը հայտնել է,որ սիրեցյալը դաժանորեն ծեծի է ենթարկել աղջկան ընկերների ներկայությամբ,Հյուսթոնի դստեր կոմայում հայտնվելուց մի քանի օր առաջ:
Այնուամենայնիվ,Ուիթնի Հյուսթոնի դստեր ընտանիքը դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չի արել: