Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ամրապնդում են հարաբերությունները
Նախորդ օրերին Վրաստանի նախագահ` Միխայիլ Սաակաշվիլիի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները: Անդրադարձել են այնպիսի հարցերի, որում իր դերակատարումն ունի նաև Ադրբեջանը: Մասնավորապես, քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման խնդիրները:
Կողմերը բարձր են գնահատում երկկողմանի հարաբերությունների կարևորությունը: Ըստ Վրաստանի մասնագետների այս գործընթացի արագացումը կապված է նրանով, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել այս նախագծի վերաբերյալ: Վրացական կողմը նույնիսկ որոշակի հիասթափություն ու զարմանք է ապրել Մոսկվայի նման անտարբեր վերաբերմունքից:
Բաթումում կայացած բանակցություններից հետո որոշվել էր աշխատանքներն իրականացնել 2013-2015 թթ: Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 150 կմ երկարությամբ ճանապարհ, որից 76 կմ անցնելու է Թուրքիայի տարածքով, իսկ 29 կմ Վրաստանի: