Ահա ձեզ թշնամիներ, ժողովուրդ, քարկոծեք նրանց. Իոսիֆ Պրիգոժին
Երգչուհի Վալերիայի ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, անդրադարձել է
Ուկրաինայի սև ցուցակին, որտեղ ներառված էր նաև իր անունը։
Պրիգոժինը նշեց, որ չի կարողանում զսպել իր ծիծաղը, քանի որ այս քայլով Ուկրաինան ցույց տվեց իր անզորությունը։
«Կոնֆլիկտը կարգավորելու փոխարեն լարվածություն են ստեղծում։ Նրանք շատ բան պետք է արգելեն, սակայն արգելքով խնդիրը չի լուծվի։ Նման քայլով Ուկրաինան շեղում է ժողովուրդի ուշադրությունը արդիական խնդիրներից։Ահա Ձեզ թշնամիներ, ժողովուրդ, քարկոծեք նրանց»,- նշեց Իոսիֆ Պրիգոժինը։