Իրանում երկրաշարժի հետևանքով 37 մարդ է մահացել, ևս 850-ը վիրավոր են
Այսօր առավոտյան`ապրիլի 10-ին Իրանում կրկին 5.6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բուշեր գավառից 94 կմ հեռավորության վրա: Նշենք, որ ապրիլի 9-ին ևս տեղի էր ունեցել երկրաշարժ' 6.5 մագնիտուդ ուժգնությամբ::
Ինչպես հայտնում է ntv.ru-ն հնարավոր հետևանքների մասին դեռևս տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ մոտ 37 մարդ մահացել է, իսկ 850-ը վիրավոր են, ավերվել են հարյուրավոր տներ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: