Վիրահատարանում միացված երաժշտութունը հավելյալ վտանգ է ստեղծում հիվանդների կյանքի համար
Աշխարհի վիրահատարանների 50-70%-ում ռադիոն միացված է:Այս հանգամանքը ոչ միայն շեղում է բժիշկներին,այլև խաթարում է գլխավոր բժշկի և նրա օգնականների միջև արդյունավետ համագործակցությունը՝ հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությունների ընթացքում ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայում անցկացված 20 վիրահատություն:Պարզվել է՝ երաժշտությունը խանգարել է օգնականներին լսել,թե որ գործիքն է անհրաժեշտ բժշկին,իսկ բժիշկներն էլ ավելի հաճախ են հարցրել նրանց հիվանդի վիճակի մասին:Դրա պատճառով հիվանդների կյանքին ավելի մեծ վտանգ է սպառնում:
Սակայն երաժշտությունն ունի նաև իր դրական կողմերը:Այն վիրաբույժները,ովքեր հաճելի երաժշտություն են լսում վիրահատելիս,ավելի լավ են լուծում իրենց առջև դրված խնդիրը: