Ջենիֆեր Էնիստոնն ամուսնացել է
Ջաստին Տերու և Ջենիֆեր Էնիստոն զույգը Լոս Անջելեսում գաղտնի ամուսնացել է: Այս մասին հայտնում է ամերիկյան CMI-ն կայքը։
Զույգի ներկայացուցիչները պաշտոնապես չեն հաստատել, բայց ոչ էլ հերքել են ամուսնության մասին տեղեկատվությունը, իսկ TMZ.com կայքում տեղադրել է հանդիսության վայրի, պարահրապարակի, հարսանյաց տորթի լուսանկարներ։
Զույգը գաղտնի էր պահում հարսանյաց պատրաստությունները, նրանց ծրագրի մասին գիտեին միայն մտերիմները։ Հարսանյաց արարողությանը հյուրերի ցուցակում էին «Ընկերներ» հեռուստասերիալի դերասան Լիզա Կուդրոյը, բրիտանացի դերասան Էմիլի Բլանտը և այլն։
Հիշեցնենք, որ այս զույգը նշանադրվել է դեռևս 2012 թվականի օգոստոսին։