Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել: Կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը: Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության կատարած հայտարարությանը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության հարավային տարածքային բաժնի և Պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է ԻԻՀ-ի և ԱՀ-ի պետական սահմանն ապօրինաբար հատելու մի խումբ մարդկանց փորձը: Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել և հետ քաշվել:
Դեպքի վայրը զննելու ժամանակ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 425 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց: