Գիտնականները շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին են համարում
Լոնդոնի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել՝ աշխատավոր մարդկանց մեծամասնության համար շաբաթվա ամենաանհաջող օրը ոչ թե երկուշաբթին է,այլ երեքշաբթին՝ հայտնում է Medvesti.com-ը:
Կամավորներին,ովքեր աշխատում են շաբաթական 5 օր,օրական 9 ժամ,առաջարկել էին օրական երկու անգամ բնութագրել իրենց հոգեվիճակը: Երկուշաբթի օրը ուժերը հավաքելու և գործի անցնելու օր է,սակայն գործերի մեծամասնությունը կուտակվում է և թողնվում հաջորդ օրվան:Արդյունքում երեքշաբթի օրը մարդիկ պարտավորվում են լուծել բոլոր խնդիրները,այդ թվում՝ նաև երկուշաբթի օրվանից մնացածները:
Իսկ ավստրալացի գիտնականներն այն կարծիքին են,որ շաբաթվա ամենածանր օրը չորեքշաբթին է: