Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստվում են խոշոր գործողություն սկսել «ԻՊ»-ի դեմ. Չավուշօղլու
Անկարան և Վաշինգտոնը շուտով համատեղ խոշոր գործողություն կսկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը։
«Ամերիկյան ինքնաթիռներն ու անօդաչուներն արդեն ժամանում են Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա։ Շուտով մենք խոշոր պայքար կսկսենք ընդդեմ ԻՊ-ի»,- ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը համաձայն 2014 թվականի հոկտեմբերի 2-ի մանդատի, որը ներկայացվել է խորհրդարանի կողմից թույլ է տվել թուրքական ավիաբազաներում տեղակայել ԱՄՆ-ի և ԻՊ-ի գրոհայինների դեմ օդային գործողություններին մասնակցող կոալիցիայի այլ երկրների ՌՕՈւ-ի անօդաչու սարքերը։ Թուրքական ռազմական ինքնաթիռները նույնպես կմասնակցեն կոալիցիայի գործողություններին։