Ուիթնի Հյուսթոնի դստեր հետմահու լուսանկարը վաճառվել է 100 000 դոլարով
Բոբբի Քրիստինա Բրաունի հետմահու լուսանկարը վաճառել են ինֆորմացիոն գործակալություններից մեկին՝ հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Ինչպես նշվում է կայքում, լուսանկարը արվել էր հրաժեշտի արարողության ժամանակ՝ թաղման արարողությունից մեկ օր առաջ:Լուսանկարը վաճառվել է ավելի քան 100 000 ԱՄՆ դոլարով:
Հյուսթոնները և Բրաունները մեղադրում են միմյանց այս հարցում:Բրաունները փաստում են,որ այդպիսի դեպք արդեն գրանցվել է Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողության ժամանակ: