Ռեփեր Dr.Dre-ը 15 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի
Ամերիկացի հայտնի ռեփեր Dr.Dre-ն հայտարարել է, որ 15 տարվա ընդմիջումից հետո առաջիկայում նոր ալբոմ է թողարկելու:
Նոր ալբոմում երաժիշտը պատմում է կալիֆոռնիական N.W.A. խմբի մասին, որը ստեղծագործում էր հիփ-հոփ ոճում և համարվում է գանգստա-ռեփ կոչվող երաժշտական ոճի հիմնադիրը։ Այս մասին գրում է Tass-ը:
Dr.Dre-ն N.W.A. խմբի անդամ է եղել, սակայն 1991-ին դուրս է եկել խմբից։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են ամերիկացի հայտնի ռեփերներ, այդ թվում նաև Էմինեմը և Քենդրիկ Լամարը։