Ֆեյսբուքը ստիպում է մարդկանց վտանգավոր դիետաների հետևել
ԱՄՆ-ի գիտնականներին հաջողվել է պարզել,որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ազդեցությունը մարդկանց վրա այնքան մեծ է,որ նրանց ստիպում է հետևել շատ խիստ և կյանքի համար վտանգավոր դիետաների:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Հետազոտությանը մասնակցել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում սովորող 128 ուսանող: Աղջիկները խոստովանել են,որ ակտիվորեն հետևում են Ֆեյսբուքում հայտնված խորհուրդներին:Գիտնականները ենթադրում են,որ աղջիկներն իրենց համեմատում են լուսանկարների աղջիկների հետ և փորձում են նմանվել նրանց՝ հետևելով վտանգավոր դիետաների: Իսկ այն աղջիկները,ովքեր գրանցված չեն սոցցանցում,հիմնականում չեն հետևում դիետների:Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները: