Ես կցանկանայի լինել Բեյոնսեն.Միշել Օբամա
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է,որ միշտ երազել է շոու-բիզնեսում ունենալ այնպիսի կարիերա ,ինչպիսին Բեյոնսեինն է:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Վերջին հարցազրույցներից մեկում Միշել Օբամային հարցրել են մասնագիտության փոփոխման մասին,և Օբամայի կինը պատասխանել է,որ կցանկանար լինել փոփ երգչուհի:
«Եթե ես զբաղվածությանս ոլորտը փոխելու հնարավորություն ունենայի,ես կդառնայի Բեյոնսեն:»,-նշել է ԱՄՆ-ի առաջին տիկինը: Իր հարցազրույցներում վերջինս մեկ անգամ չէ,որ նշել է՝ երկրպագում է երգչուհի Բեյոնսեին: